Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող «Sukhoi Superjet 100–95LR» ինքնաթիռը վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան: Այդ մասին են վկայում «Flightradar24»–ի տվյալները։
Ըստ ռուսական «Բազա» Telegram–ալիքի՝ ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել, ապա շրջադարձ կատարել ու վերադարձել մեկնման օդանավակայան։
Օդանավում կարող է լինել մինչև 100 ուղևոր։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ որևէ լուրջ բան չկա։ Ինքնաթիռն արդեն վերադարձել է օդանավակայան, որտեղ տեխնիկական զննումից հետո կիրականացնի չվերթը։