Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության՝ Երևանի Զվարթնոց օդանավակայանից Միներալնիե Վոդի ուղևորվող ուղևորատար ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց աղետի ազդանշան է տվել։ Այս մասին հայտնել էէ Baza տելեգրամալիքը, որին հղում են անում ռուսական լրատվամիջոցները։

Ալիքի տեղեկություններով՝ Հայաստանից մեկնելուց գրեթե անմիջապես հետո անձնակազմը սկսել է օդանավը հետ շրջել՝ դեպի մեկնման օդանավակայան։ Աղետի ազդանշան տալու պատճառները դեռ հայտնի չեն։

Flightradar24 կայքի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ ինքնաթիռն արդնե վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Factor TV-ն փորձում է լրացուցիչ մանրամասներ ճշտել։

Էմմա Չոբանյան

 

Leave a comment