Ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս է եկել ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 3։2 հաշվով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Ամուզադ Խալիլիին։
Կիսաեզրափակիչում Թևանյանի մրցակիցը Շամիլ Մամեդովն է (Բուլղարիա)։