Երևանի բնակելի տներից մեկում տեղի ունեցած փլուզուման հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է:
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։