Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն առաջարկել է հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուին ներման դիմաց հեռանալ քաղաքականությունից։
C14 հեռուստաալիքե հայտնել է, որ Իցհակ Հերցոգն այս գաղափարը առաջ է քաշում արդեն մոտ երկու տարի։ Առաջարկվող գործարքի համաձայն՝ Նեթանյահուն հնարավորություն կունենար առաջիկա երկու տարիների ընթացքում աշխատել Դոնալդ Թրամփի հետ, որից հետո կհեռանար քաղաքական ասպարեզից։
Այս պայմանավորվածությունը կարող է դիտարկվել որպես նոր կառավարության ձևավորման տարբերակներից մեկը՝ այն դեպքում, եթե վերջին ընտրություններից հետո խորհրդարանական տեղերի ներկայիս բաշխումը մնա անփոփոխ։
Նախագահի գրասենյակը հերքել է այս տեղեկությունները՝ որակելով դրանք «լիովին կեղծ»։