Ադրբեջանին հանձնելու են միջանցք` առանց պարտավորեցնող փաստաթղթի. քաղաքագետը` TRIPP–ի մասին

https://arm.sputniknews.ru/20261027/adrbejanin-handznelu-en-mijancq-aranc-partavvorecnvogh-pastatghti-qaghaqagety-trippi-masin-108595239.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0c/03/96493119_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8acbf008024cf4d558ddde779d254ab2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, ամն, թուրքիա, բենիամին մաթևոսյան, արարատ միրզոյան

թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, ամն, թուրքիա, բենիամին մաթևոսյան, արարատ միրզոյան

Բաժանորդագրվել

Արարատ Միրզոյանը չի բացառել, որ TRIPP–ը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Քաղաքագետը պնդում է` Հայաստանը նախ պետք է ինստիտուցիոնալ հիմքեր ստանա, որոնք թույլ չեն տա Ադրբեջանին Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը գալու է, հասնի մի կետի, երբ Ադրբեջանին, Թուրքիային, ԱՄՆ–ին հանձնելու է միջանցք` առանց Բաքվին պարտավորեցնող փաստաթուղթ ստորագրելու. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ TRIPP –ը կարող է գործարկվել ավելի վաղ, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արել է հոկտեմբերի 27-ին, ԱԺ–ում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP –ի համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ։

«Մենք պետք է լինենք անխոչընդոտ անցումը տրամադրող կողմը, իսկ ի՞նչ է ուզում անխոչընդոտ անցում տրամադրող կողմը։ Խաղաղության պայմանագիր։ Այսինքն` ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք թույլ կտան մեզ համոզված լինել, որ Ադրբեջանը չի կրակում մեզ վրա ոչ թե այն պատճառով, որ առանց կրակելու դեռ ստանում է այն, ինչ ուզում է, այլ որովհետև կան ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք իրեն թույլ չեն տա Հայաստանի դեմ իրականացնել ագրեսիա։ Մենք դա ենք ուզում։ Բայց իշխանությունների վարած քաղաքականությունն ասում է. «եթե հնարավոր է մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը TRIPP–ը գործարկենք, գործարկենք, հատկապես, որ Ադրբեջանն էլ թույլ է տալիս, պայմանական ասած` ղազախական 4-րդ կարգի ցորենը իր տարածքով գա»»,– ասում է քաղաքագետը։

Նա հավելում է, որ Ադրբեջանով Հայաստան եկող որևէ ապրանք խաղաղության գործընթացի հետ կապ չունի։ Ադրբեջանը ՀՀ–ի հետ սահմանը փակել է 90-ականների սկզբին` Հայաստանի նկատմամբ տնտեսական շրջափակում կիրառելով։

«Այսօր ինքն իր կիրառած պատժամիջոցից որոշակիորեն հրաժարվել է։ Բայց սա Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը փորձում են հասարակության վրա «ծախել» որպես խաղաղության դրսևորում»,– արձանագրում է Մաթևոսյանը։

Քաղաքագետը հիշեցնում է, որ TRIPP –ի վերաբերյալ Ադրբեջանի պահանջներից մեկն էլ այն է, որ այդ ճանապարհով անցնելիս, հայ մաքսավորների չհանդիպեն։ Մեր զրուցակցի գնահատմամբ` եթե այդ պահանջը բավարարված չլիներ, քննարկվող փաստաթղթում ներառված չէին լինի «back office», «front office» հասկացությունները։

«Իրենք Ռուսաստանին վնաս հասցնելու համար հանձնեցին Արցախը, փակեցին Արցախի էջը, հիմա էլ Թուրքիային ու Ադրբեջանին` ԱՄՆ–ի կողմից միջնորդավորված, հանձնում են TRIPP–ը, որը, տնտեսական առումով, իրենք էլ չեն կարողանում հիմնավորել, թե ի՞նչ է տալիս ՀՀ–ին»,– ասում է Մաթևոսյանը։

Իսկ Արարատ Միրզոյանի արտահայտությանը, թե բոլորի համար էլ պարզ է ինչ տնտեսական օգուտներ կստանա Հայաստանն այդ նախագծից, քաղաքագետը հակադարձում է, թե «բոլորի համար էլ պարզ է» գնահատականը սովորաբար նշանակում է, որ պարզ հարցին պարզ պատասխան մարդիկ չունեն։

Մաթևոսյանը նաև արձանագրում, որ ՀՀ իշխանություններն առ այսօր չեն նշել 43 կմ երկարություն ունեցող այդ ճանապարհն ինչ լայնություն է ունենալու։ Անպատասխան են թողել նաև ենթակառուցվածքների կոնկրետ տեղադրության մասին հարցերը։ Իսկ գազատարի մասին հարցին ի պատասխան Միրզոյանը չի բացառել, որ այն կարող է նաև այլ տեղով անցնել։

Այս անորոշությանը Բենիամին Մաթևոսյանը հռետորական հարցադրումով է արձագանքում. «Այսինքն` վաղը կարող է այնպես ստացվել, որ ՀՀ ամբողջ տարա՞ծքն է TRIPP», քանի որ այն բոլոր տեղանքները, որտեղով անցնելու են նախագծով նախատեսված ենթակառուցվածքները, այդ թվում` գազատարը, Ադրբեջանն ընկալելու է որպես TRIPP։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Leave a comment