ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգի համար

ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգի համար

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը խորին շնորհակալություն է հայտնում մաեստրո Սերգեյ Սմբատյանին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և դաշնակահարուհի Ալիս Սառա Օտտին՝ հոկտեմբերի 24-ին կայացած «Սիմֆոնիկ Եվրոպա» հրաշալի համերգի համար։

 

Համերգը կազմակերպվել էր երրորդ տարին անընդմեջ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ։

 

«Շնորհակալություն ենք հայտնում նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ համատեղ համերգի բացման համար։

 

Երեկոն համախմբեց հանդիսատեսին համընդհանուր մշակութային ժառանգության շուրջ՝ վայելելու Լյուդվիգ վան Բեթհովենի, Ջուզեպպե Վերդիի և Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները։

 

ԵՄ-Հայաստան մշակութային համագործակցությունը կարևոր դեր ունի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման և փոխըմբռնման խորացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment