Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը միասնական ժամերգություն կանցկացնի Ղազարավանի մենաստանի Սուրբ Նարեկ վանքում։
«Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Ղազարավանի մենաստանի Սուրբ Նարեկ վանքում կկատարվի միասնական ժամերգություն:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբի բարեխոսությունը՝ Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հոգևոր հայրերի, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»,- նշել են թեմից։