Էկո–նորաձևություն. տեքստիլի թափոնից Երևանում դիզայներական հագուստ և պայուսակներ են կարում

https://arm.sputniknews.ru/20261028/ekvonvoradzevutjun-teqstili-tapvonic-erevanum-dizajnerakan-hagust-ev-pajusakner-en-karum-108550126.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/17/108485391_0:0:1500:1126_1920x0_80_0_0_a9097a99810c3c680696215663cc3d1c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թափոն, տեքստիլ, նորաձևություն, հագուստ, երևան, սուսաննա ամիրխանյան, խաղալիք

թափոն, տեքստիլ, նորաձևություն, հագուստ, երևան, սուսաննա ամիրխանյան, խաղալիք

Բաժանորդագրվել

Աղբավայրում հայտնվելու փոխարեն օգտագործված հագուստն ու գործվածքի կտորտանքները վերածվում են ջինսե պայուսակների, բաճկոնների, նոութբուքի պատյանների և նույնիսկ խաղալիքների: Առանց որևէ դրամաշնորհի նախագիծը գործում է արդեն 6 տարի:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Երևանում գործող «Լաթե» ՀԿ-ի վարպետ կանայք յուրացրել են տեքստիլի մնացորդներից կարկատանային կարի տեխնիկան և պատրաստ են իրենց փորձը փոխանակել բոլոր ցանկացողների հետ: Նախագծի հիմնադիր Սուսաննա Ամիրխանյանն ու նրա համախոհները իրենց գործը ստեղծագործական են համարում, և նրանք չեն սխալվում. գործվածքի կտորտանքներից կամ հին ջինսերից նրանք կարողանում են կարել պայուսակ, կարկատաններից` վերմակ, բաճկոն կամ նույնիսկ խաղալիքներ, բոլորը՝ եզակի ու բացառիկ օրինակով։

Հայաստանում տեքստիլ ձեռնարկությունների հումքի գնման վարկերը կսուբսիդավորվեն

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2020 թվականին Ամիրխանյանը հագուստի հավաքագրում նախաձեռնեց Արցախից տեղահանվածների համար: Պարզվեց՝ որպես օգնություն բերված ոչ ամբողջ հագուստն է հնարավոր փոխանցել կարիքավորներին. շատ էին թևերը կտրված, կոտրված շղթայով և նմանատիպ այլ հագուստները: Նս հիշում է, որ այդ ժամանակ իր մոտ ծնվեց «ոչնչից ինչ–որ բան» ստեղծելու գաղափարը: Իր ՀԿ–ն նա որոշեց անվանել «Լաթե», իսկ կարկատանային կարի համար հորինեց «լաթարվեստ» բառը։

«Մեզ մոտ հավաքվել են տարբեր մասնագիտությունների տեր կանայք. ես ինքս, օրինակ, կրթությամբ բանասեր եմ: Մեկը գալիս է աշխատանքից հետո, մյուսն աշխատում է կես դրույքով, մեկ ուրիշը տնային տնտեսուհի է: Մեզ միավորում է այն, որ մենք սիրում ենք կարել, ունենք ստեղծագործական երևակայություն և բնությունը պահպանելու ցանկություն: Չէ՞ որ մենք բազմաթիվ սինթետիկ գործվածքներ ենք օգտագործում, որոնք մեր շնորհիվ չեն հայտնվում աղբավայրում»,- Երևանում ընթացող ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Ամիրխանյանը:

Որքան ավելի շատ են իմանում կազմակերպության մասին, այնքան ավելի մեծ ժողովրդականություն են վայելում դրա մասնակիցների աշխատանքները: Նրանցից մեկը՝ մասնագիտությամբ նկարչուհի, նույնիսկ սկսել է ձեռագործ կտավներ ստեղծել ճապոնական կինուսայգա տեխնիկայով:

Բացի այդ, ինչպես պատմեց Ամիրխանյանը, «էկո-նորաձևության» գաղափարը որդեգրել են նաև մարզերի բնակչուհիները, որոնք սկսել են իրենց շրջապատում ինքնուրույն տեքստիլ հավաքել: Կարի արտադրամասերի և ատելյեների սեփականատերերն արդեն լավ գիտեն «Լաթեն» և կտորտանքներն իրենք են բերում այստեղ:

«Մանկական ամեն ինչ, այդ թվում՝ փափուկ խաղալիքները, ինչպես նաև անկողնային պարագաները, մենք պատրաստում ենք միայն մաքուր տեքստիլային թափոններից: Շարունակում ենք ընդունել նաև հագուստ, բայց միայն մաքուր վիճակում բերելու պայմանով: Սակայն նույնիսկ այդ դեպքում մենք այն լվանում և ախտահանում ենք»,- ասում է Ամիրխանյանը:

Հայկական տեքստիլ արտադրողները մեծ պատվերներ են կատարում գերմանական ընկերությունների համար

Կազմակերպությունն արդեն ունի նաև կորպորատիվ պատվիրատուներ. օրինակ՝ երկու տարի առաջ Հայաստանում գործող եվրոպական բնապահպանական կազմակերպություններից մեկի գրասենյակը շուրջ 120 խաղալիք թռչուն էր պատվիրել` ասելով. «Մենք վստահում ենք ձեզ, որովհետև դուք հստակ կանոններ ունեք»:

«Լաթեն» վարպետության դասեր է անցկացնում դպրոցներում և այլ կազմակերպություններում, մասնակցում է ցուցահանդեսների, եթե տաղավարի համար վճար չի պահանջվում, սակայն փոխարենը միշտ պատրաստ են դասընթացներ վարել:

«Մենք սովորեցնում ենք ստանդարտից դուրս մտածել, ձեռքի տակ եղած նյութերից ինքնատիպ բան ստեղծել: Լինում է, որ այցելուն գալիս է վնասված հագուստով, և մենք նրա համար յուրօրինակ զարդանախշով կարկատան ենք հորինում: Երիտասարդների հետ մենք նաև խոսում ենք այն մասին, որ «արագ նորաձևությունը» միշտ չէ, որ լավ է։ Էժան գնով արտաքնապես գեղեցիկ մի բան գնեցիք, մեկ-երկու անգամ հագաք, իսկ հետո՞»,-ասում է Ամիրխանյանը:

Ցուցահանդեսներում վարպետների աշխատանքները նկատել են նաև բարձրաստիճան հյուրերը, բարձր են գնահատել և բարոյական աջակցություն են ցուցաբերել։ Նյութական աջակցություն, ցավոք, առայժմ չկա, այդ պատճառով էլ չկա աշխատանքային տարածք: Հիմնականում ամեն ինչ արվում է ավտոտնակում կամ Ամիրխանյանի տանը: «Եթե որևէ մեկը երկու-երեք ամիսը մեկ վաճառում է պայուսակ, բարձ կամ բաճկոն, մի՞թե կարելի է այդ գումարով որևէ բան անել: Կամավորական ֆոնդ կա, որտեղ մեր աղջիկները ներդնում են այնքան, որքան կարող են՝ լվացքի փոշու և այլ ծախսերի համար: Ի դեպ, դեպք է եղել, երբ հագուստի մեջ ծրար գտանք, իսկ դրա մեջ՝ 5 հազար դրամ: Ամեն դեպքում հետ զանգեցինք, բայց պարզվեց՝ մարդը հատուկ մեզ համար էր թողել: Մեկ ուրիշը շոկոլադե սալիկ էր թողել: Գնահատանքի փոքրիկ նշաններ են, բայց շատ են ոգեշնչում»,- ասում է Ամիրխանյանը:

Խորհրդային հսկայի վերակենդանացած ուրվականը. ովքեր են հայկական գործվածք արտադրողները

Ամեն դեպքում, գոյության 6 տարիների ընթացքում կազմակերպությունը ոչ մի տեղից չի կարողացել ֆինանսավորում ստանալ: Վերջերս Ամիրխանյանն ու նրա թիմը «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով դիմել են Երևանի քաղաքապետարան։ Կազմակերպությունն առաջարկում է ստեղծել կարի բնապահպանական «գաղափարների լաբորատորիա», ինչի համար խնդրում է դատարկ տարածք և ոչ մեծ ֆինանսավորում:

Leave a comment