Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, ունի բարձր մարտական ոգի և հոգեկան հանգստություն ու լիովին տիրապետում է իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը նախօրեին հանդիպել է նրա հետ։
«Գերագույն առաջնորդը լիովին առողջ է։ Ես նրան տեսա բարձր, առույգ և հույսով լի տրամադրությամբ, քաջառողջ, հոգեկան հանգստությամբ և բոլոր հարցերին քաջատեղյակ», – գրել է Ղալիբաֆն իր տելեգրամյան ալիքում։
Ղալիբաֆի խոսքով՝ չնայած ծանր կորուստներին՝ առաջնորդի նման ոգին և հանգստությունը վկայում են Աստծո հանդեպ նրա ամուր հավատի և ժողովրդի նկատմամբ խոր վստահության մասին։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմին, «դիմադրության առանցքին», դիվանագիտությանը, բանակցություններին, մակրոտնտեսական ցուցանիշներին, ինչպես նաև տնտեսական դուրսմղմանն ու ծովային շրջափակմանը վերաբերող հարցեր։