Մենք շատ մեծ ավիակիր խումբ ենք ուղարկել Իրան, նրանք դեռ շատ են ափսոսալու․ Թրամփ

 

Մենք հաղթեցինք Առաջին, Երկրորդ համաշխարհային պատերազմներում: Մենք ունենք իրական ուժ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը՝ նշելով, որ  ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը շուտով կուղևորվի Իրանի ափեր․

«Սա մեզ անհրաժեշտ է գործարք չկնքվելու դեպքում»,- ասել է ԱՄՆ նախագահը․

«Մենք շատ մեծ ավիակիր խումբ ենք ուղարկել Իրան, տեսնենք՝ հնարավո՞ր է արդյոք գործարք կնքել։ Կարծում էի, որ վերջին անգամ գործարք ենք կնքելու: Նրանք դեռ շատ են ափսոսալու, որ չեն կնքել այն»,- հավելել է նա։

Leave a comment