https://arm.sputniknews.ru/20261026/petutjuny-hajreniqic-arandznacnely-vtangavvor-hetevanqner-kunena-larisa-alaverdjan-108556269.html
Պետությունը հայրենիքից առանձնացնելը վտանգավոր հետևանքներ կունենա. Լարիսա Ալավերդյան
Պետությունը հայրենիքից առանձնացնելը վտանգավոր հետևանքներ կունենա. Լարիսա Ալավերդյան
Sputnik Արմենիա
Լարիսա Ալավերդյանը սկզբունքորեն համաձայն չէ գործող իշխանության քաղաքականության ու գաղափարախոսության հետ։ 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T18:39+0400
2026-10-26T18:39+0400
2026-10-26T18:39+0400
տեսանյութեր
լարիսա ալավերդյան
տիմ ընտրություններ
պետություն
հայրենիք
արցախ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1a/108553424_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7fd5be848bfaf6498fb68463b97c982b.jpg.webp
Պետությունը հայրենիքի գաղափարից առանձնացնելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում նման կարծիք է հայտնել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։Նրա խոսքով` դեռ 2003 թվականից շրջանառվում են կանխատեսումներ, որոնց համաձայն՝ մինչև 2050 թվականը Հայաստանը կարող է դառնալ Թուրքիայի վիլայեթներից մեկը։ Միաժամանակ Ալավերդյանը շեշտում է, որ նման հայտարարություններով ոչ թե փորձում է վախեցնել հասարակությանը, այլ զգուշացնել հնարավոր վտանգների մասին։«Ինձ որ լսում են, ասում են՝ դուք այդպես ասում եք, ու ստացվում է, որ դուք վախեցնում եք։ Հակառակը, ես զգուշացնում եմ։ Ասում եմ՝ պիտի ամեն ինչ անես, որ այդպիսի բան չլինի»,- ընդգծում է նա։Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող «Իրական Հայաստանին»՝ նախկին ՄԻՊ-ը հարց է բարձրացնում, թե ինչու է անհրաժեշտ հայրենիքի վերաբերյալ նման տարբերակում կատարել։Ալավերդյանը սկզբունքորեն համաձայն չէ գործող իշխանության քաղաքականության ու գաղափարախոսության հետ։Զրույցի ընթացքում նախկին ՄԻՊ-ն անդրադառնում է նաև բռնի տեղահանված արցախցիների վերաբերյալ հնչող ձևակերպումներին՝ քննադատելով այն մոտեցումը, թե նրանք, կորցնելով Արցախը, ի վերջո վերադարձել են իրենց պատմական հայրենիք։«Դուք հասկանո՞ւմ եք այդ շեղվածության աստիճանը…»,- ասում է Ալավերդյանը։Ալավերդյանը վստահ է` դա թուրքական նարատիվ է։Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1a/108553424_308:0:1748:1080_1920x0_80_0_0_ca249c75415f6476c304606a9a4cb3f9.jpg.webp
տեսանյութեր, լարիսա ալավերդյան, տիմ ընտրություններ, պետություն, հայրենիք, արցախ, видео
տեսանյութեր, լարիսա ալավերդյան, տիմ ընտրություններ, պետություն, հայրենիք, արցախ, видео
Լարիսա Ալավերդյանը սկզբունքորեն համաձայն չէ գործող իշխանության քաղաքականության ու գաղափարախոսության հետ։
Պետությունը հայրենիքի գաղափարից առանձնացնելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում նման կարծիք է հայտնել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Պետությունը պետական միավոր է, որը կարող է լինել Թուրքիայի վիլայեթ, Ռուսաստանի գուբերնիա, Ադրբեջանի շրջան, Իրանի ինչ-որ մի միավոր։ Որովհետև եթե դու թողնում ես ուղղակի պետական միավոր՝ առանց հայրենիքի գաղափարի, ապա դա դառնում է այն, ինչի մասին գլոբալիստական կենտրոնները դեռ 2003 թվականին շրջանառության մեջ են դրել»,- ասում է Ալավերդյանը։
Նրա խոսքով` դեռ 2003 թվականից շրջանառվում են կանխատեսումներ, որոնց համաձայն՝ մինչև 2050 թվականը Հայաստանը կարող է դառնալ Թուրքիայի վիլայեթներից մեկը։ Միաժամանակ Ալավերդյանը շեշտում է, որ նման հայտարարություններով ոչ թե փորձում է վախեցնել հասարակությանը, այլ զգուշացնել հնարավոր վտանգների մասին։
«Ինձ որ լսում են, ասում են՝ դուք այդպես ասում եք, ու ստացվում է, որ դուք վախեցնում եք։ Հակառակը, ես զգուշացնում եմ։ Ասում եմ՝ պիտի ամեն ինչ անես, որ այդպիսի բան չլինի»,- ընդգծում է նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող «Իրական Հայաստանին»՝ նախկին ՄԻՊ-ը հարց է բարձրացնում, թե ինչու է անհրաժեշտ հայրենիքի վերաբերյալ նման տարբերակում կատարել։
«Ցույց տվեք ինձ մի պետություն, որի ղեկավարը այդպես «բրոշկա» է կրում ամենալուրջ տեղերում, և անունն ի՞նչ է դրած՝ «Իրական Հայաստան»։ Ֆրանսիացուն պատկերացնո՞ւմ եք, որ դու իրեն ասես՝ «Իրական Ֆրանսիա» որն է»։
Զրույցի ընթացքում նախկին ՄԻՊ-ն անդրադառնում է նաև բռնի տեղահանված արցախցիների վերաբերյալ հնչող ձևակերպումներին՝ քննադատելով այն մոտեցումը, թե նրանք, կորցնելով Արցախը, ի վերջո վերադարձել են իրենց պատմական հայրենիք։
«Դուք հասկանո՞ւմ եք այդ շեղվածության աստիճանը…»,- ասում է Ալավերդյանը։
Ալավերդյանը վստահ է` դա թուրքական նարատիվ է։
Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։