https://arm.sputniknews.ru/20261026/amnn-israjelin-hajtnel-e-vor-der-patrast-che-nvor-harvatsner-hascnel-iranin-zlm-108551234.html
ԱՄՆ–ն Իսրայելին հայտնել է, որ դեռ պատրաստ չէ նոր հարվածներ հասցնել Իրանին. ԶԼՄ
ԱՄՆ–ն Իսրայելին հայտնել է, որ դեռ պատրաստ չէ նոր հարվածներ հասցնել Իրանին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, թե իբր Իրանը Քնեսեթի ընտրությունները խափանելու նպատակով կարող է փորձել հարված հասցնել Իսրայելին: 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T16:17+0400
2026-10-26T16:17+0400
2026-10-26T16:18+0400
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
բենիամին նեթանյահու
դոնալդ թրամփ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/0d/94555275_0:106:1501:950_1920x0_80_0_0_de0f11cbec486e925c8a1db78b535ce5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը Իսրայելին հայտնել է, որ ամերիկացի զինվորականները դեռ պատրաստ չեն Իրանի ուղղությամբ հարվածների վերսկսմանը, նրանց ավելի շատ ժամանակ է հարկավոր նախապատրաստվելու համար: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։Ըստ լրատվամիջոցի` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել, որ Իրանի դեմ համատեղ գործողություն իրականացնեն Քնեսեթի ընտրություններից առաջ, սակայն ԱՄՆ առաջնորդը չի ողջունել այդ առաջարկը։Աղբյուրի խոսքով՝ մերժման պատճառներից մեկը եղել է այն, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին ասել է, որ հարվածները կարող են հանգեցնել Քնեսեթի` հոկտեմբերի 27-ին նախատեսված ընտրությունների հետաձգմանը:Միաժամանակ, ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողության պլաններն արդեն պատրաստ են։ Դրանք կարող են իրականացվել նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո։Ըստ CNN-ի աղբյուրներից մեկի` Իսրայելը, ըստ երևույթին, համաձայնել է հետաձգել Իրանի ուղղությամբ հարվածները մասամբ այն պատճառով, որ հակահրթիռային պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի:Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, թե իբր Իրանը կարող է փորձել հարված հասցնել Իսրայելին՝ Քնեսեթի ընտրությունները խափանելու նպատակով: Նա նշել էր, որ Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի շատ ավելի հզոր հարվածներով։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/0d/94555275_0:0:1333:1000_1920x0_80_0_0_600211633d63bb13286324c9cb2b9eb3.jpg.webp
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, բենիամին նեթանյահու, դոնալդ թրամփ
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, բենիամին նեթանյահու, դոնալդ թրամփ
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, թե իբր Իրանը Քնեսեթի ընտրությունները խափանելու նպատակով կարող է փորձել հարված հասցնել Իսրայելին:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը Իսրայելին հայտնել է, որ ամերիկացի զինվորականները դեռ պատրաստ չեն Իրանի ուղղությամբ հարվածների վերսկսմանը, նրանց ավելի շատ ժամանակ է հարկավոր նախապատրաստվելու համար: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել, որ Իրանի դեմ համատեղ գործողություն իրականացնեն Քնեսեթի ընտրություններից առաջ, սակայն ԱՄՆ առաջնորդը չի ողջունել այդ առաջարկը։
Աղբյուրի խոսքով՝ մերժման պատճառներից մեկը եղել է այն, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին ասել է, որ հարվածները կարող են հանգեցնել Քնեսեթի` հոկտեմբերի 27-ին նախատեսված ընտրությունների հետաձգմանը:
Միաժամանակ, ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողության պլաններն արդեն պատրաստ են։ Դրանք կարող են իրականացվել նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո։
Ըստ CNN-ի աղբյուրներից մեկի` Իսրայելը, ըստ երևույթին, համաձայնել է հետաձգել Իրանի ուղղությամբ հարվածները մասամբ այն պատճառով, որ հակահրթիռային պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի:
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, թե իբր Իրանը կարող է փորձել հարված հասցնել Իսրայելին՝ Քնեսեթի ընտրությունները խափանելու նպատակով: Նա նշել էր, որ Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի շատ ավելի հզոր հարվածներով։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։