https://arm.sputniknews.ru/20261026/aprelu-erkiry-masnakcats-bvolvor-hamajnqnerum-haghtaharel-e-ancvoghik-shemy-tandiljan-108551821.html
«Ապրելու երկիրը» մասնակցած բոլոր համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը. Թանդիլյան
«Ապրելու երկիրը» մասնակցած բոլոր համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը. Թանդիլյան
Sputnik Արմենիա
Ըստ Մանե Թանդիլյանի` ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները ստեղծել էին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին… 26.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-26T16:28+0400
2026-10-26T16:28+0400
2026-10-26T16:28+0400
մանե թանդիլյան
տիմ ընտրություններ
«ապրելու երկիր» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/02/10/26473143_0:0:1601:901_1920x0_80_0_0_146a5c9687d732208a15b9dd8f06fd98.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցած բոլոր 6 համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում։ Ամենաշատ ձայները ստացել է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում (18,82%), իսկ ամենաքիչը` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում (4.81%)։ Այս մասին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։Արձանագրվել են հետևյալ արդյունքները. • Մեղրի- 18,82%• Դիլիջան-16,24%• Արթիկ- 8,84%• Ջերմուկ- 7,20%• Գորիս- 6,41% («Ապրելու քվե» դաշինք)• Մարտունի-4,81% «Համայնքներում մեծ մասում «Ապրելու երկիրը» զգալիորեն գերազանցել է նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքները։ Թեև բուն քվեարկության գործընթացն անցավ ոչ լայնածավալ խախտումներով, սակայն ինչպես մեր թիմակիցների, այնպես էլ ընդդիմադիր այլ թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները, վարչական ռեսուրսի համատարած կիրառումը, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ ճնշումները ստեղծեցին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար»,– գրել է Թանդիլյանը։Նա նշել է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամենևին չեն արտահայտում քաղաքացիների իրական քաղաքական նախապատվությունները, և այս ընտրությունները ևս մեկ քայլ նահանջ են ժողովրդավարության սկզբունքներից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/02/10/26473143_64:0:1484:1065_1920x0_80_0_0_0c6fd548f5ded748be35ec49ee84a94d.jpg.webp
մանե թանդիլյան, տիմ ընտրություններ, «ապրելու երկիր» կուսակցություն
մանե թանդիլյան, տիմ ընտրություններ, «ապրելու երկիր» կուսակցություն
Ըստ Մանե Թանդիլյանի` ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները ստեղծել էին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար։
Արձանագրվել են հետևյալ արդյունքները.
• Մեղրի- 18,82%
• Դիլիջան-16,24%
• Արթիկ- 8,84%
• Ջերմուկ- 7,20%
• Գորիս- 6,41% («Ապրելու քվե» դաշինք)
• Մարտունի-4,81%
«Համայնքներում մեծ մասում «Ապրելու երկիրը» զգալիորեն գերազանցել է նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքները։ Թեև բուն քվեարկության գործընթացն անցավ ոչ լայնածավալ խախտումներով, սակայն ինչպես մեր թիմակիցների, այնպես էլ ընդդիմադիր այլ թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները, վարչական ռեսուրսի համատարած կիրառումը, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ ճնշումները ստեղծեցին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար»,– գրել է Թանդիլյանը։
Նա նշել է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամենևին չեն արտահայտում քաղաքացիների իրական քաղաքական նախապատվությունները, և այս ընտրությունները ևս մեկ քայլ նահանջ են ժողովրդավարության սկզբունքներից։