«Ապրելու երկիրը» մասնակցած բոլոր համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը. Թանդիլյան

https://arm.sputniknews.ru/20261026/aprelu-erkiry-masnakcats-bvolvor-hamajnqnerum-haghtaharel-e-ancvoghik-shemy-tandiljan-108551821.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/02/10/26473143_64:0:1484:1065_1920x0_80_0_0_0c6fd548f5ded748be35ec49ee84a94d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մանե թանդիլյան, տիմ ընտրություններ, «ապրելու երկիր» կուսակցություն

մանե թանդիլյան, տիմ ընտրություններ, «ապրելու երկիր» կուսակցություն

Բաժանորդագրվել

Ըստ Մանե Թանդիլյանի` ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները ստեղծել էին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցած բոլոր 6 համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում։ Ամենաշատ ձայները ստացել է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում (18,82%), իսկ ամենաքիչը` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում (4.81%)։ Այս մասին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Արձանագրվել են հետևյալ արդյունքները.
• Մեղրի- 18,82%
• Դիլիջան-16,24%
• Արթիկ- 8,84%
• Ջերմուկ- 7,20%
• Գորիս- 6,41% («Ապրելու քվե» դաշինք)
• Մարտունի-4,81%

«Համայնքներում մեծ մասում «Ապրելու երկիրը» զգալիորեն գերազանցել է նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքները։ Թեև բուն քվեարկության գործընթացն անցավ ոչ լայնածավալ խախտումներով, սակայն ինչպես մեր թիմակիցների, այնպես էլ ընդդիմադիր այլ թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները, վարչական ռեսուրսի համատարած կիրառումը, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ ճնշումները ստեղծեցին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար»,– գրել է Թանդիլյանը։

Նա նշել է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամենևին չեն արտահայտում քաղաքացիների իրական քաղաքական նախապատվությունները, և այս ընտրությունները ևս մեկ քայլ նահանջ են ժողովրդավարության սկզբունքներից։

Leave a comment