Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից 2-ը անգիտակից վիճակում են

https://arm.sputniknews.ru/20261026/erevanashtarak-tshanaparhin-voghbergakan-vtaric-tuzhats-erekhaneric-2-y-angitakic-vitshakum-en-108547017.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/2047/24/20472479_118:0:1541:1067_1920x0_80_0_0_eb6ab444a5818e492b4a34f3e9973048.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երեխա, վիրահատություն, ավտովթար

երեխա, վիրահատություն, ավտովթար

Բաժանորդագրվել

Միջին ծանրության վիճակում գտնվող երեխաներից մեկին պատրաստում են պլանային վիրահատության։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսը անգիտակից վիճակում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհին, բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, բախման հետևանքով 2 մարդ մահացել է, 5-ը` վնասվածքներ ստացել։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացածները ամուսիններ են, իսկ տուժածները` նրանց երեխաները, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ինը` միջին ծանրության։ Հոկտեմբերի 25-ին երեխաներից մեկը` 6 տարեկան տղան, մահացավ։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հոկտեմբերի 26-ին հայտնեց, որ միջին ծանրության վիճակում գտնվող երեխաներից մեկին այս պահին պատրաստում են պլանային վիրահատության։

«Մեր հիվանդանոց տեղափոխվել է 3 երեխա` 7, 10 և 13 տարեկան։ Բոլորն էլ աղջիկ են։ Երեխաներին տեղափոխել են հենց պատահարի երեկոյան։ Ծայրահեղ ծանր վիճակում են 7 և 10 տարեկան երեխաները, անհրաժեշտ վիրահատական միջամտություն է կատարվել։ Նրանք վերակենդանացման բաժանմունքում են, գիտակցություն չունեն։ 13 տարեկան աղջիկը` ծանր վիճակում է, վնասվածքաբանության բաժանմունքում»,– ասաց Սարգսյանը։

Բժշկի խոսքով` 3-ն էլ պոլիտրավմա ախտորոշմամբ են (տարբեր հատվածներում բազմակի վնասվածքներ) ընդունվել հիվանդանոց։ Հավելեց` երեխաների վիճակի կամ վնասվածքների մասին այլ մանրամասներ չի կարող ասել` ելնելով բժշկական գաղտնիքից։

Հարցին` արդյոք որևէ մեկը եկել է երեխաներին տեսակցելու, Սարգսյանը նշեց` բարեկամներն ամեն օր գալիս են, հիվանդանոցում են, խնամում են։

Երեխաներից ամենափոքրը` 11 ամսական աղջնակը, գտնվում է «Ուիգմոր» ԲԿ–ում, որտեղից սակայն որևէ տեղեկություն չտրամադրեցին փոքրիկի առողջական վիճակի մասին` հղում անելով բժշկական գաղտնիքին։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության հարցերի նախարարությունից էլ փորձեցինք տեղեկություն ստանալ երեխաների հետագա ճակատագրի վերաբերյալ, սակայն այնտեղից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

Հիշեցնենք, որ ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ մահացել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում» գտնվող 2 երեխայից մեկը։ Երեխաներից 3-ն էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում են։

Ըստ լրատվամիջոցների` վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխաների հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխաների հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։

Leave a comment