Հայ ըմբիշները հաղթական ելույթներ են ունեցել Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։
Գևորգ Թադևոսյանը 6:3 հաշվով հաղթել է Միլադ Ալիրզաեւին ու դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Սլավիկ Գալստյանը (67 կգ) 10:0 հաշվով պարտության է մատնելո Վալենտին Պետիկին (Մոլդովա) և անցել քառորդ եզրափակիչ։
Կարեն Ասլանյանն (63 կգ) իր գոտեմարտն ավարտել է 30 վայրկյանում՝ 10:0 հաղթելով Ասիայի չեմպիոն Աֆտանդիլ Տալանտբեկ Ուուլուին (Ղրղզստան)։ Ասլանյանը քառորդ եզրափակչում է։
Գևորգ Թադևոսյանը (87 կգ) Աստանայում 4:1 հաշվով հաղթել է Նուրսուլթան Տուրսինովին (Ղազախստան)՝ նույնպես դուրս գալով աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։