Նիդերլանդների արտգործնախարարը հայտնել է՝ կժամանի Հայաստան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս շաբաթ ես այցելում եմ Ադրբեջան և Հայաստան՝ երկու երկրների հետ մեր համագործակցությունն էլ ավելի խորացնելու նպատակով։

Այս մասին X-ի իր էջում գրել է Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը։

Նա նշել է, որ իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ կկքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը՝ շեշտելով, ոև  Նիդերլանդները ողջունում է տևական խաղաղությանն ուղղված հետագա քայլերը։

Նշենք, որ արտգործնախարարը արդեն Ադրբեջանում է․ նա հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Leave a comment