Հռոմում չարտոնված երիտասարդական բողոքի երթի ժամանակ և դրանից հետո ոստիկանության կողմից բերման է ենթարկվել գրեթե 100 մարդ։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանական վարչությունը։
«Մենք 28 նախնական ձերբակալություն ենք կատարել ցույցից առաջ։ Սովորաբար դրանք պահվում են 12 ժամ։ 96 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, որոնցից 11-ը ստացել են տարբեր հանցագործությունների կասկածանքով ծանուցումներ», – հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հռոմում շաբաթ օրը տեղի է ունեցել երիտասարդական բողոքի երթ՝ Իտալիայի ռազմական հակամարտություններին ներգրավվածության դեմ խաղաղ ցույցից մի քանի ժամ անց։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են սկսվել վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության անկման դեմ։
Ցույցերը տարածվել են նաև եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում։