Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վթարի հետևանքով Արման Պ.-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 46-ամյա Տաթևիկ Ք․-ն և «Kia»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 48-ամյա Կարեն Պ-ն և 48-ամյա Մարիաննա Ա.-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ «Kia»-ի վարորդը, ով դեպքի վայրից վթարից անմիջապես հետո դիմել է փախուստի, կին է և աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում։ Նրան ժամեր անց հայտնաբերել ու ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորների Մարիաննա Ա․-ն մահացել է։ Նա ուներ 3 երեխա։