https://arm.sputniknews.ru/20261023/iranin-kheghdelu-pvordzery-lurj-khndirner-kdarnan-bazmativ-erkrneri-hamar-patgamavvor-108461579.html
Իրանին «խեղդելու» փորձերը լուրջ խնդիրներ կդառնան բազմաթիվ երկրների համար. պատգամավոր
Իրանին «խեղդելու» փորձերը լուրջ խնդիրներ կդառնան բազմաթիվ երկրների համար. պատգամավոր
Sputnik Արմենիա
Պատգամավորը նշել է, որ հիմա Իրանը տնտեսական ծանր վիճակում է, սակայն ԱՄՆ-ն և Եվրոպան նույնպես խնդիրներ ունեն, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում: 23.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-23T12:36+0400
2026-10-23T12:36+0400
2026-10-23T12:37+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատգամավոր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/08/15/79705275_0:133:1280:853_1920x0_80_0_0_72d18448db0f11531ce43fd028fb65e7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանին «խեղդելու» ամերիկյան փորձերը լուրջ խնդիրներ կդառնան բազմաթիվ երկրների համար, ռազմական առճակատման նոր փուլն ավելի լայնածավալ կլինի, քան նախկինում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա-Հոսեյն Մալեքին:Ավելի վաղ NBC հեռուստաալիքը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն իր ռազմական և դիվանագիտական անձնակազմին աստիճանաբար դուրս է բերում Մերձավոր Արևելքի երկրներից, ինչը հիշեցնում է Իրանի դեմ հակամարտության մեկնարկի իրավիճակը:Իրանցի քաղաքական գործչի խոսքով՝ եթե ԱՄՆ–ն վերսկսի հարձակումները, ռազմական գործողություններն ավելի լայնածավալ կլինեն և կընդգրկեն բազմաթիվ պետություններ:Նա նշել է, որ հիմա Իրանը տնտեսական ծանր վիճակում է, սակայն ԱՄՆ-ն և Եվրոպան նույնպես խնդիրներ ունեն, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/08/15/79705275_143:0:1280:853_1920x0_80_0_0_aa14015e0654e354ef72c3e592491e6b.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատգամավոր
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատգամավոր
Պատգամավորը նշել է, որ հիմա Իրանը տնտեսական ծանր վիճակում է, սակայն ԱՄՆ-ն և Եվրոպան նույնպես խնդիրներ ունեն, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն իր ռազմական և դիվանագիտական անձնակազմին աստիճանաբար դուրս է բերում Մերձավոր Արևելքի երկրներից, ինչը հիշեցնում է Իրանի դեմ հակամարտության մեկնարկի իրավիճակը:
Իրանցի քաղաքական գործչի խոսքով՝ եթե ԱՄՆ–ն վերսկսի հարձակումները, ռազմական գործողություններն ավելի լայնածավալ կլինեն և կընդգրկեն բազմաթիվ պետություններ:
«Եթե նրանք փորձեն Իրանին անելանելի դրության մեջ դնել, «խեղդել» նրան, Իրանն իր հետևից կքաշի շատ այլ երկրների»,- ասել է քաղաքական գործիչը:
Նա նշել է, որ հիմա Իրանը տնտեսական ծանր վիճակում է, սակայն ԱՄՆ-ն և Եվրոպան նույնպես խնդիրներ ունեն, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։