Իրանին «խեղդելու» փորձերը լուրջ խնդիրներ կդառնան բազմաթիվ երկրների համար. պատգամավոր

https://arm.sputniknews.ru/20261023/iranin-kheghdelu-pvordzery-lurj-khndirner-kdarnan-bazmativ-erkrneri-hamar-patgamavvor-108461579.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/08/15/79705275_143:0:1280:853_1920x0_80_0_0_aa14015e0654e354ef72c3e592491e6b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատգամավոր

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատգամավոր

Բաժանորդագրվել

Պատգամավորը նշել է, որ հիմա Իրանը տնտեսական ծանր վիճակում է, սակայն ԱՄՆ-ն և Եվրոպան նույնպես խնդիրներ ունեն, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանին «խեղդելու» ամերիկյան փորձերը լուրջ խնդիրներ կդառնան բազմաթիվ երկրների համար, ռազմական առճակատման նոր փուլն ավելի լայնածավալ կլինի, քան նախկինում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա-Հոսեյն Մալեքին:

Ավելի վաղ NBC հեռուստաալիքը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն իր ռազմական և դիվանագիտական անձնակազմին աստիճանաբար դուրս է բերում Մերձավոր Արևելքի երկրներից, ինչը հիշեցնում է Իրանի դեմ հակամարտության մեկնարկի իրավիճակը:

Իրանցի քաղաքական գործչի խոսքով՝ եթե ԱՄՆ–ն վերսկսի հարձակումները, ռազմական գործողություններն ավելի լայնածավալ կլինեն և կընդգրկեն բազմաթիվ պետություններ:

«Եթե նրանք փորձեն Իրանին անելանելի դրության մեջ դնել, «խեղդել» նրան, Իրանն իր հետևից կքաշի շատ այլ երկրների»,- ասել է քաղաքական գործիչը:

Նա նշել է, որ հիմա Իրանը տնտեսական ծանր վիճակում է, սակայն ԱՄՆ-ն և Եվրոպան նույնպես խնդիրներ ունեն, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։

Leave a comment