Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը՝ Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
Այս սցենարի մասին զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դավթյանի հետ։
– Պարոն Դավթյան, Փաշինյանին կհաջողվի՞ ձեզ համոզել նոր սահմանադրություն ընդունելու հարցում։
– Փաշինյանն ավելի լավ է՝ թող Ալիեւին համոզի, որ իրեն ազատի իր ճիրաններից։
– Իսկ ձեզ համոզել չի՞ կարող, որեւէ պայմանով չե՞ք քվեարկի, որ ասենք․․․․
– Իհարկե՝ ոչ, դա բացառված է։ Ո՜նց եք պատկերացնում՝ հողերը, մեր հայրենիքը, պետականությունը հոժար կամքով, հեզ վարքագծով զիջող կերպարի հետ ո՞նց պետք է բանակցենք ու համաձայնության գանք։
– Այլընտրանքն արտահերթ ընտրություններն են, իսկ դուք գուցե նոր ընտրությունների դեպքում խորհրդարան չանցնեք։
– Իսկ գուցե իրե՞նք չանցնեն, այնպես չէ, որ մենք արտահերթից վախենում ենք․․․ տեսանք, թե իր պատերազմի սպառնալիքը ոնց աշխատեց, թե բա` սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե մենք սահմանադրական մեծամասնություն չունենանք։ Քանի՞ պատերազմ տեսանք այս սեպտեմբերին, մի չորս հա՞տ։
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր ֆրակցիայից մարդագողությամբ հասնեն իրենց ուզածին։
– Իհարկե, նման վատ օրինակներ եղել են, բայց վստահեցնում եմ` մեր թիմակիցները, յուրաքանչյուր անդամ ունի ոչ միայն արժանապատվություն, թիմային մտածողություն, ղեկավարին հարգելու մոտիվ, այլեւ չի ցանկանա իր սեփական անձը հուղարկավորել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: