ArtsakhTV. Նիցցայի քաղաքապետարանի ճակատային հատվածում տեղադրվել են Բաքվի բանտերում գերի պահվող Արցախի ռազմաքաղաքական վերնախավի լուսանկարները:
«Խայտառակ դատավարությունների հետևանքով 20 հայ շարունակում է մնալ Բաքվի բանտերում:
Ադրբեջանական ռեժիմը փորձում է նրանց ջնջել մեր հիշողությունից։ Նիցցան ժամանակին գրկաբաց ընդունել է 1915 թվականի ցեղասպանության վերապրածներին, իսկ այսօր կրկին մենք կանգնում ենք հայերի կողքին: Նիցցա քաղաքը ճանաչում է գերիների դեմքերը, գիտի անունները և թույլ չի տա, որ նրանք մոռացության մատնվեն:
Այսօր, Նիցցայի հայ համայնքի կողքին սատար կանգնած, մենք պահանջում ենք գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
Պատրաստվում եմ Արցախի 20 հայ բանտարկյալներին Նիսի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախաձեռնությամբ հանդես գալ։
Սա կարևոր խորհրդանշական քայլ է՝ ի նշան Բաքվում անարդարացիորեն ազատությունից զրկվածների հանդեպ մեր ունեցած համերաշխության»,- հայտարաել է Նիցցայի քաղաքապետ Էրիկ Սիոտին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: