Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ․ Մարուքյան

Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ․ Մարուքյան (տեսանյութ)

Էդմոն Մարուքյանը՝ սահմանադրական փոփոխությունների և արտահերթ ընտրությունների հնարավոր սցենարների մասին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, վերլուծելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների և հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, կարծում է, որ իշխանությունը կարող է արտահերթ ընտրությունների հնարավորությունն օգտագործել որպես ճնշման միջոց՝ խորհրդարանում սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ ձայներն ապահովելու նպատակով։
Մարուքյանի գնահատմամբ՝ եթե այդ ճանապարհով չհաջողվի անհրաժեշտ ձայներ ստանալ, իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների՝ հենվելով տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ ունեցած ազդեցության վրա։

Նրա խոսքով՝ սպասվող քաղաքական գործընթացներում կարևոր դեր են ունենալու սահմանադրական փոփոխությունների, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և եվրոպական ինտեգրման թեմաները։ Մարուքյանը նաև մտահոգություն է հայտնում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանության ընդդիմախոսները կարող են ներկայացվել որպես խաղաղության և պետականության հարատևության դեմ հանդես եկող ուժեր։

Մարուքյանը պահանջել է հրավիրել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ և հրապարակել սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ դրա բովանդակությանն ու ընթացիկ փուլին ծանոթանալու համար։

Leave a comment