«Արթիկ» ՔԿՀ–ում բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Բաժանորդագրվել

Հիմնարկի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել և խուզարկել բուժքրոջը։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալներից մեկին։ Այս մասին հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

ՔԿՀ-ի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկել են առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը։

«Խուզարկության արդյունքում վերջինիս վերնազգեստի գրպանից հայտնաբերվել են անլար ականջակալներ և USB լար։ Բացի այդ, բուժքույրն իր պայուսակից ինքնակամ ներկայացրել է բաժանորդային քարտ՝ հայտնելով, որ նշված իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալներից մեկին»,- հայտնում են ՔԿԾ-ից։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Leave a comment