Փոխվարչապետը՝ TRIPP-ի մասին․ Երկաթգծի հետ կապված ամեն ինչ պարզ է, ավտոճանապարհի մասով կան բարդ հատվածներ

Մի շարք պաշտոնյաների Սյունիք այցի նպատակը եղել է տեղում TRIPP-ի ենթակառուցվածքների պոտենցիալ դասավորությանը ծանոթանալը, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ին կառավարության նիստում, գրում է Sputnik Արմենիան:

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հոկտեմբերի 21-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ՝ TRIPP նախագծի ենթակառուցվածքների նախագծման նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով։ Այցին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք։

«Խոսքը վերաբերում է այս փուլում երկաթգծին, ավտոճանապարհին և էներգետիկ ենթակառուցվածքի լարանցմանը։ Երկաթգծի հետ կապված, ըստ էության, ամեն ինչ պարզ է, մեզ համար նոր բան չկա, ավելի շատ ուզում էինք տեղում մեկ անգամ ևս հասկանալ ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը։ Բայց թե որտեղով է անցնելու երկաթգիծը, կարծում եմ՝ ակնհայտ է, այդտեղ քննարկելու բան չկա»,- ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ երկաթգծի հետ կապված նախագծման աշխատանքները շուտով կմեկնարկեն։

Ինչ վերաբերում է ավտոճանապարհներին, Գրիգորյանի խոսքով՝ կան բարդ անցանելի հատվածներ, և վերջնական լուծումը պետք է այնպիսին լինի, որ տարանցիկ ճանապարհը մրցունակ լինի։

«Տրանզիտ ճանապարհը մրցունակ կլինի, և մեր ծախսերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե ինքը շահագործման առավելություն ունենա ռեգիոնալ մակարդակով»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ էլեկտրահաղորդման գծերի հետ կապված էլ ամեն ինչ պարզ է, բայց դեռ վերջնականացման հարցեր կան, և կարելի է արդեն այս երեք ենթակառուցվածքների մասով արդեն կարելի է սկսել նախագծման աշխատանքները։

2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment