https://arm.sputniknews.ru/20261022/sevani-bnapahpanakan-hamakargy-pashtpanelu-hamar-rd-n-patrast-e-kisvel-bajkali-pvordzvov-108402097.html
Սևանի բնապահպանական համակարգը պաշտպանելու համար ՌԴ-ն պատրաստ է կիսվել Բայկալի փորձով
Սևանի բնապահպանական համակարգը պաշտպանելու համար ՌԴ-ն պատրաստ է կիսվել Բայկալի փորձով
Sputnik Արմենիա
Փորձագետը նշել է, որ Սևանի բնապահպանական խնդիրները լուծելիս կարևոր է հիմնվել առաջին հերթին գիտական հետազոտությունների վրա և ներգրավել միջազգային… 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T08:55+0400
2026-10-22T08:55+0400
2026-10-22T08:55+0400
սևանա լիճ
բայկալ լիճ
ռուսաստան
հայաստան
բնապահպանական
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/0c/24443086_0:82:1600:982_1920x0_80_0_0_8859f8d3a34aa213cafc24dda073acce.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսվել Բայկալի բնական լանդշաֆտի պահպանման փորձով, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային բնական ժառանգության օբյեկտների պահպանության, գիտական հետազոտությունների և բնապահպանական կրթության հարցերում: Այս փորձը կարող է օգտակար լինել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պահպանման համար։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է «Արգելոցային Մերձբայկալ» դաշնային պետական բյուջետային հաստատության տնօրեն Ումար Ռամազանովը:Նրա խոսքով՝ Ռուսաստանը ջրային ռեսուրսների պահպանության ոլորտում ունի նաև անդրսահմանային համագործակցության փորձ: Մասնավորապես, Բայկալի ամենամեծ վտակներից մեկը՝ Սելենգա գետը, սկիզբ է առնում Մոնղոլիայից։Բացի այդ, ձեռնարկվում են գիտական հետազոտությունների վրա հիմնված միջոցներ բնական տարածքներում մարդածին ծանրաբեռնվածությունը կարգավորելու համար՝ ուսումնասիրվում է հողի, օդի և ջրի վիճակը: Նա նաև որպես օրինակ նշել է ազգային պարկի այցելությունների վերահսկման համակարգը։ Առանց թույլտվության դրա տարածքում գտնվելն առաջացնում է վարչական պատասխանատվություն, այդ թվում՝ տուգանք: Ռամազանովի ղեկավարած հաստատությունում գործում է նաև պետական տեսչություն, որի աշխատակիցներն ունեն ոստիկանի հետ համադրելի լիազորություններ:Որպես օրինակ՝ Ռամազանովը մատնանշում է Բայկալ լճի Օլխոն կղզին։ Այն լճում միակ մարդաբնակ կղզին է, ունի 5 բնակավայր։ Օլխոնը ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից է, սակայն այցելուների թիվը սահմանափաված է՝ հաշվի առնելով տարածքի ծանրաբեռնվածության թույլատրելի ծավալը։Քաղցրահամ ջրերով այնպիսի խոշոր լճեր, ինչպիսիք են Բայկալը և Սևանը, ռազմավարական նշանակություն ունեն այն երկրների համար, որոնց տարածքում գտնվում են: Գետերը չեն կարող ծառայել որպես քաղցրահամ ջրի կուտակիչ այն չափերով, որ ունեն Բայկալը և Սևանը։ Հենց դրանք են հանդես են գալիս որպես քաղցրահամ ջրի ամբարներ:«Այդ լճերը կարելի է համեմատել նավթի և գազի հանքավայրերի հետ. դա վերջնական ռեսուրս է, որը պետք է պահպանել։ Ռազմավարություններ պետք է մշակվեն ոչ թե 5-10 տարվա, այլ տասնամյակների և նույնիսկ դարերի համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում երկիրը քաղցրահամ ջրի պաշարներ ունենա»,-նշել է նա։Ռամազանովի խոսքով՝ Սևանի բնապահպանական խնդիրները լուծելիս կարևոր է հիմնվել առաջին հերթին գիտական հետազոտությունների վրա և ներգրավել միջազգային կազմակերպությունների, որոնք կարող են հետազոտել տարածքը և առաջարկություններ անել:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/0c/24443086_92:0:1509:1063_1920x0_80_0_0_3361c58b6cfcbf98ce82b48fa2d7f8d4.jpg.webp
սևանա լիճ, բայկալ լիճ, ռուսաստան, հայաստան, բնապահպանական
սևանա լիճ, բայկալ լիճ, ռուսաստան, հայաստան, բնապահպանական
Փորձագետը նշել է, որ Սևանի բնապահպանական խնդիրները լուծելիս կարևոր է հիմնվել առաջին հերթին գիտական հետազոտությունների վրա և ներգրավել միջազգային կազմակերպությունների, որոնք կարող են հետազոտել տարածքը և առաջարկություններ անել:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ջրային ռեսուրսների պահպանության ոլորտում ունի նաև անդրսահմանային համագործակցության փորձ: Մասնավորապես, Բայկալի ամենամեծ վտակներից մեկը՝ Սելենգա գետը, սկիզբ է առնում Մոնղոլիայից։
«Ռուսաստանի տարածքում այս գետն անցնում է պահպանվող գոտիներով։ Մոնղոլիայով անցնող գետի հատվածում բնական պաշարների նախարարությունը իրականացնում է տարբեր միջոցառումներ և բանակցություններ՝ նվազեցնելու կամ սահմանափակելու բացասական ազդեցությունը, ինչպես նաև համատեղ քննարկելու գետի վրա շինարարության հետ կապված նախագծերը: Դա անհրաժեշտ է խուսափելու այնպիսի իրավիճակներից, որոնց դեմ հետագայում հարկ կլինի պայքարել հոսանքն ի վար», – պարզաբանել է Ռամազանովը։
Բացի այդ, ձեռնարկվում են գիտական հետազոտությունների վրա հիմնված միջոցներ բնական տարածքներում մարդածին ծանրաբեռնվածությունը կարգավորելու համար՝ ուսումնասիրվում է հողի, օդի և ջրի վիճակը: Նա նաև որպես օրինակ նշել է ազգային պարկի այցելությունների վերահսկման համակարգը։ Առանց թույլտվության դրա տարածքում գտնվելն առաջացնում է վարչական պատասխանատվություն, այդ թվում՝ տուգանք: Ռամազանովի ղեկավարած հաստատությունում գործում է նաև պետական տեսչություն, որի աշխատակիցներն ունեն ոստիկանի հետ համադրելի լիազորություններ:
«Այս մեծ փորձը մենք պատրաստ ենք կիսել գործընկերների հետ, օգնել նրանց, հրավիրել մեզ մոտ՝ ցույց տալու, թե ինչպես է ամեն ինչ գործում, ինչպես է աշխատում այցելուների հաշվառման համակարգը, որը թույլ է տալիս կարգավորել բնական տարածքների զբոսաշրջային բեռը գիտական հաշվարկների հիման վրա», – նշել է մեր զրուցակիցը:
Որպես օրինակ՝ Ռամազանովը մատնանշում է Բայկալ լճի Օլխոն կղզին։ Այն լճում միակ մարդաբնակ կղզին է, ունի 5 բնակավայր։ Օլխոնը ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից է, սակայն այցելուների թիվը սահմանափաված է՝ հաշվի առնելով տարածքի ծանրաբեռնվածության թույլատրելի ծավալը։
«Գիտությունը հաշվարկել է թույլատրելի բեռը, այդ տվյալները մուտքագրվել են համակարգ, որը վերահսկում է գործընթացը։ Օլխոն այցելելու ցանկության դեպքում պետք է այցելել կայք, ընտրել երթուղին և ստուգել հասանելիությունը: Եթե ծանրաբեռնվածությունն արդեն գերազանցված է՝ համակարգը մերժում է»,- պարզաբանել է Ռամազանովը։
Քաղցրահամ ջրերով այնպիսի խոշոր լճեր, ինչպիսիք են Բայկալը և Սևանը, ռազմավարական նշանակություն ունեն այն երկրների համար, որոնց տարածքում գտնվում են: Գետերը չեն կարող ծառայել որպես քաղցրահամ ջրի կուտակիչ այն չափերով, որ ունեն Բայկալը և Սևանը։ Հենց դրանք են հանդես են գալիս որպես քաղցրահամ ջրի ամբարներ:
«Այդ լճերը կարելի է համեմատել նավթի և գազի հանքավայրերի հետ. դա վերջնական ռեսուրս է, որը պետք է պահպանել։ Ռազմավարություններ պետք է մշակվեն ոչ թե 5-10 տարվա, այլ տասնամյակների և նույնիսկ դարերի համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում երկիրը քաղցրահամ ջրի պաշարներ ունենա»,-նշել է նա։
Ռամազանովի խոսքով՝ Սևանի բնապահպանական խնդիրները լուծելիս կարևոր է հիմնվել առաջին հերթին գիտական հետազոտությունների վրա և ներգրավել միջազգային կազմակերպությունների, որոնք կարող են հետազոտել տարածքը և առաջարկություններ անել: