Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին, հայտնել է կառավարության աշխատակազմը։
Կոբախիձենհրավեր չի ստացել։
Համաշխարհային տնտեսական ֆորումի 56-րդ տարեկան հանդիպումը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 19-ից 23-ը և կհավաքի կառավարության ղեկավարների, բիզնես առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
«Այս տարեկան հանդիպումը միավորում է 2026 թվականին աշխարհը ձևավորելու համար անհրաժեշտ բազմազան տեսանկյունները… Խորը աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական և հասարակական փոփոխությունների ժամանակաշրջանում Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպումը անկողմնակալ հարթակ է ապահովում երկխոսության, ներգրավվածության ուգործողությունների համար», – ասվածէ ֆորումի հայտարարության մեջ։