Ամփոփելով Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված ծանրամարտի երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության արդյունքները՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան տեղեկացնում է։
Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է։
Մրցաշարի լավագույն մարզիկ ճանաչվել է երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր, 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը։
Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչը Վիգեն Խաչատրյանն է, երկրորդ մարզիչը՝ Վահրամ Գեւորգյանը։ Մինչեւ 23 տարեկանների թիմի ավագ մարզիչը Դավիթ Մուրադյանն է։
Մեր մեդալակիր ծանրորդները։
Երիտասարդներ՝
65 կգ՝ Դավիթ Առաքելյան – պոկում վարժություն՝ արծաթե մեդալ
70 կգ՝ Սամվել Մարտիրոսյան – բրոնզե մեդալ
75 կգ՝ Նարեկ Գրիգորյան – ոսկե մեդալ
85 կգ՝ Նարեկ Մկրտչյան – բրոնզե մեդալ
95 կգ՝ Վալերիկ Մկրտչյան – պոկում վարժություն՝ արծաթե մեդալ
77 կգ՝ Աննա Ամրոյան – պոկում վարժություն՝ բրոնզե մեդալ
86 կգ՝ Էմմա Պողոսյան – ոսկե մեդալ։
Մ23 տարեկաններ
60 կգ՝ Սեյրան Խուդանյան – բրոնզե մեդալ
57 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան – ոսկե մեդալ
75 կգ՝ Տիգրան Կարապետյան – արծաթե մեդալ
85 կգ՝ Մարտին Պողոսյան – արծաթե մեդալ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: