Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը քննող, գործարարին կալանքի տարած, 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Թերթին Քննչական կոմիտեից հաստատել են լուրը՝ նշելով, որ իր սեփական դիմումի համաձայն է ազատվել։
Թերթը հիշեցնում է, որ դեռ 1 տարի առաջ՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին, ՀՀ Քննչական կոմիտեի 11-ամյակի և Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ տեղի էր ունեցել կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով՝ կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են կրծքանշաններով, մեդալներով, հուշանվեր ժամացույցով, շնորհվել են շնորհակալագրեր, տվյալ պաշտոնի համար նախատեսված և արտահերթ դասային աստիճաններ։ Այդ ժամանակ պարգևատրվել է նաև Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը։