Օտարերկրացին շուրջ 70 կգ մարիխուանա է Հայաստան տեղափոխել․ կան կալանավորվածներ

Բաժանորդագրվել

ՀՀ քաղաքացիների սահմանային շերտից վերցրել են փաթեթներն ու մեքենայում տեղադրել։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Օտարերկրյա քաղաքացին մաքսանենգ եղանակով Հայաստան է տեղափոխել շուրջ 70 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նշվում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին 69.34 կգ չափով թմրամիջոց է տեղափոխել ՀՀ տարածք և տեղադրել սահմանային շերտում։
Այդտեղից արդեն ՀՀ երկու քաղաքացիները վերցրել են այն և տեղադրել ավտոմեքենայում: Խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի փաթեթները։ ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը հոդվածներով: Նրանք կալանավորվել են: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Leave a comment