ՀՀ–ում անապահով ընտանիքներին Ճապոնիայից բերված ծածկոցներ կտրամադրեն

https://arm.sputniknews.ru/20261019/hhum-anapahvov-yntaniqnerin-tshapvoniajic-bervats-tsatskvocner-ktramadren-108296334.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108295353_87:0:1527:1080_1920x0_80_0_0_52be33d3c26a491c3548934ae57c8f12.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ճապոնիա, անապահով ընտանիք, ծածկոց, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, ճապոնիա, անապահով ընտանիք, ծածկոց, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Ճապոնական ընկերության տրամադրած ծածկոցների մի մասը կպահեստավորվի։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում 2000 անապահով ընտանիքի Ճապոնիայից բերված ծածկոցներ կտրամադրվեն, շահառուներն այն տարածքների բնակիչներ են, որտեղ ձմեռն ավելի սաստիկ է։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայկական կարմիր խաչ ընկերության աղետների կառավարման բաժնի ղեկավար Սերգեյ Սահակյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Անապահով ընտանիքներին ծածկոցներ տրամադրելու ծրագիրն իրականացնում են Ճապոնական կարմիր խաչի ընկերությունը, ճապոնական «Onward holdings» ընկերությունը Հայկական կարմիր խաչ ընկերության հետ համատեղ։

«Ծածկոցները տրամադրվելու են այդ տարածքների առավել անապահով ընտանիքներին, մասնավորապես` միայնակ ծեր թոշակառուներին, կանանցով գլխավորվող բազմազավակ ընտանիքներին։ Ամբողջ խմբաքանակը դեռ Հայաստանում չէ։ Ճապոնիայի մեր կոլեգաները կարճաժամկետ այցով են այստեղ, մենք էլ որոշեցինք առաջինն այցելել Սևան և Իջևան»,– ասաց Սահակյանը։

Նա հավելեց` ճապոնական ընկերությունն ընդհանուր առմամբ տրամադրել է 4.000 ծածկոց, բայց, ըստ պայմանավորվածության, դրանցից 2000-ն է տրվելու անապահով ընտանիքներին, քանի որ Հայկական կարմիր խաչն աղետների արագ արձագանքման համար որոշ քանակություն պահեստավորելու կարիք ունի` որպես անձեռնմխելի ֆոնդ։

Ճապոնական կարմիր խաչի ընկերության միջազգային վարչության զարգացման համագործակցության բաժնի տնօրեն Ռիկա Ուենոն շեշտեց` իրենք 2010 թվականից են համագործակցում «Onward holdings» ընկերության հետ։

«Ընտրել ենք Հայաստանը, քանի որ գիտենք, որ այս տարածաշրջանում հաճախ են աղետներ լինում։ Հիմնականում բնական և մարդասիրական կարիքներից ելնելով ենք ընտրում շահառուներին»,– նշեց Ուենոն։

Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանն էլ ընդգծեց` Հայաստանն ընտրել են նաև պայմանավորված երկրում մի շարք կարիքների հարաբերակցությունը հաշվի առնելով։ Նրա խոսքով` մոտակա օրերին արդեն կսկսեն տրամադրել ծածկոցները շահառուներին։

«Հույս ունենք, որ ապագայում Ճապոնական կարմիր խաչը ներգրավված կլինի Հայկական կարմիր խաչի հետ համատեղ այլ աշխատանքներում»,– ասաց Ներսիսյանը։

«Onward holdings» ընկերության կորպորատիվ հաղորդակցության գրասենյակի գործադիր տնօրեն Կեյկո Յամազակին նշեց` այս ծրագրով հույս ունեն փոփոխություն բերել անապահով ընտանիքների կյանքում։

Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև դեկտեմբեր։

Leave a comment