Մարսելում հավաքների ժամանակ մարոդյորները ջարդուփշուր են արել տեղի ֆուտբոլային ակումբի պաշտոնական խանութը, հայտնել է «Օլիմպիկ Մարսել» ակումբի մամուլի ծառայությունը։
««Օլիմպիկ դը Մարսել»-ը խստորեն դատապարտում է բռնության և կողոպուտի այն գործողությունները, որոնք ուղղված էին Կանեբիեր փողոցում մեր պաշտոնական խանութի դեմ, և իր համերաշխությունն է հայտնում իր գործընկեր Puma-ին, որը շահագործում է այդ խանութը։ Այս դեպքերը զգալի նյութական վնաս են պատճառել՝ ստիպելով ակումբին ժամանակավորապես փակել խանութը այցելուների համար։ Այնուամենայնիվ, երկրպագուները կարող են այցելել քաղաքում գործող «Օլիմպիկ դը Մարսել»-ի այլ պաշտոնական խանութներ», — նշվում է ակումբի հայտարարության մեջ։
«Faisons parler Marseille» լրատվականի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են կողոպտիչները ջարդում խանութի ցուցափեղկը և ներս մտնում տարածք։