«Գյուրին տեսել է երկրաշարժ, կորուստ, ցավ ու դժվարություններ, բայց երբեք չի կորցրել հոգին, հավատն ու հումորը»,- Գյումրու Վարդանանց հրապարակում քաղաքի օրվան նվիրված «Ուժեղ տոն» միջոցառման մեկնարկին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։
Նա ընդգծեց, որ Գյումրին այլևս չպետք է ապրի միայն իր փառավոր անցյալով, արժանի է փառավոր ապագայի, աշխատատեղերի, զարգացող տնտեսության, երիտասարդներն իրենց ապագան կառուցեն այստեղ, ոչ թե օտար երկրներում։
«Մեր նպատակն է ուժեղ Գյումրի կառուցելը ուժեղ Հայաստանի մեջ, Հայաստան, որտեղ խաղաղությունը ձեռք չի բերվում հայրենիքի հաշվին, որտեղ անվտանգությունը խոստում չէ, այլ իրականություն է, պետությունը կանգնած է իր քաղաքացուու թիկունքին։
Ես հավատում եմ մեր քաղաքին, մեր ժողովորդին, համոզված եմ՝ Գյումրու լավագույն օրերը դեռ առջևում են»։
Նա նաև ասաց, որ օրվա իշխանությունները, քաղաքական ենթատեքստ տալով, փորձում են խոչընդոտել «Վառեմ-մարեմ» պատմամշակութային շենքի շինարարությանը. «Բայց վստահեցնում եմ՝ «Տաշիր» բարեգորածական ընկերությունը, Սամվել Կարապետյանը դարձնելու են Գյումրին էլ ավելի ուժեղ»։