Հոկտեմբերի 17-ը կարևոր առիթ է՝ արժևորելու ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Մշակութային ժառանգության պահպանության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա կապակցությամբ։

Հոկտեմբերի 17-ը կարևոր առիթ է՝ արժևորելու ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը և ընդգծելու դրա պահպանության ու սերունդներին փոխանցման կարևորությունը։

Հայաստանում տարեցտարի ընդլայնվում են այս օրվան նվիրված նախաձեռնությունները՝ ներգրավելով նոր համայնքների, մշակութային և կրթական հաստատությունների։ Կազմակերպվող միջոցառումները նպաստում են հայկական ավանդույթների, գիտելիքների և հմտությունների պահպանմանն ու հանրահռչակմանը։

Ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման, ավանդական արհեստների խթանման և բնության ու բնական ռեսուրսների պահպանության գործում։ Այն կարող է նաև նպաստել մեր հանրային և տնտեսական զարգացմանը՝ ստեղծելով նոր գաղափարներ, խթանելով զբոսաշրջությունն ու ստեղծարար արդյունաբերության զարգացումը։

Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է։ Շարունակական ծրագրերի իրականացումը նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, հանրության ներգրավվածությանը և մշակութային արժեքների փոխանցմանը սերունդներին։

Ոլորտի մասնագետներին ու ներկայացուցիչներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ՝ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման ու փոխանցման գործում։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment