https://arm.sputniknews.ru/20261017/dataparteli-e-hajr-asvoghiky-jvonesko-i-glkhavvor-tnorenin-majr-tatshar-chtanelu-masin-108254666.html
Դատապարտելի է. Հայր Ասողիկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Մայր տաճար չտանելու մասին
Դատապարտելի է. Հայր Ասողիկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Մայր տաճար չտանելու մասին
Sputnik Արմենիա
Ասողիկ աբեղա Կարապետյանն ընդգծել է, որ նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։ 17.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-17T17:48+0400
2026-10-17T17:48+0400
2026-10-17T17:48+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
հոգեշնորհ հայր ասողիկ աբեղա
յունեսկօ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/03/90905544_0:47:1600:948_1920x0_80_0_0_b5986002d9221430b98e3a55da53e614.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպել է Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի այցը Զվարթնոցի տաճար, սակայն այց չի կազմակերպվել Մայր աթոռ սուրբ Էջմիածին, ինչը ցավալի ու դատապարտելի է։ Այս մասին սոցցանցում գրել է Մայր աթոռի թանգարանների ու արխիվի տնօրեն, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի անդամ Ասողիկ աբեղա Կարապետյանը։Նա ընդգծել է, որ կատարվածը ցավալի է ու դատապարտելի, իսկ նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։Հիշեցնենք` այսօր ավելի վաղ, COP17–ին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել էր Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/03/90905544_137:0:1464:995_1920x0_80_0_0_b2cabe8c9993469f72df554f0a6a6cf9.jpg.webp
մայր աթոռ սուրբ էջմիածին, հոգեշնորհ հայր ասողիկ աբեղա, յունեսկօ
մայր աթոռ սուրբ էջմիածին, հոգեշնորհ հայր ասողիկ աբեղա, յունեսկօ
Ասողիկ աբեղա Կարապետյանն ընդգծել է, որ նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։
«Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր աթոռ սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ, սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր տաճարը։ Հենց Մայր տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, իսկ Զվարթնոցի տաճարն ընդամենը մաս էր կազմում Մայր տաճարի հայտի»,–նշել է հայր Ասողիկը։
Նա ընդգծել է, որ կատարվածը ցավալի է ու դատապարտելի, իսկ նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։