Դատապարտելի է. Հայր Ասողիկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Մայր տաճար չտանելու մասին

https://arm.sputniknews.ru/20261017/dataparteli-e-hajr-asvoghiky-jvonesko-i-glkhavvor-tnorenin-majr-tatshar-chtanelu-masin-108254666.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/03/90905544_137:0:1464:995_1920x0_80_0_0_b2cabe8c9993469f72df554f0a6a6cf9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մայր աթոռ սուրբ էջմիածին, հոգեշնորհ հայր ասողիկ աբեղա, յունեսկօ

մայր աթոռ սուրբ էջմիածին, հոգեշնորհ հայր ասողիկ աբեղա, յունեսկօ

Բաժանորդագրվել

Ասողիկ աբեղա Կարապետյանն ընդգծել է, որ նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպել է Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի այցը Զվարթնոցի տաճար, սակայն այց չի կազմակերպվել Մայր աթոռ սուրբ Էջմիածին, ինչը ցավալի ու դատապարտելի է։ Այս մասին սոցցանցում գրել է Մայր աթոռի թանգարանների ու արխիվի տնօրեն, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի անդամ Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր աթոռ սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ, սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր տաճարը։ Հենց Մայր տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, իսկ Զվարթնոցի տաճարն ընդամենը մաս էր կազմում Մայր տաճարի հայտի»,–նշել է հայր Ասողիկը։

Նա ընդգծել է, որ կատարվածը ցավալի է ու դատապարտելի, իսկ նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ, COP17–ին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել էր Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

Leave a comment