Մեծաթիվ ուղևորներ ավելի քան 13 ժամ չեն կարողացել Մոսկվայից մեկնել, այդ թվում՝ դեպի Երեւան

Ռուսաստանում 6 չվերթերի ուղևորներ արդեն ավելի քան 13 ժամ չեն կարողացել Մոսկվայից մեկնել ԱՊՀ երկրներ և ԱՄԷ։

«Օստորոժնո, նովոստի» տելեգրամյան ալիքին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այսօր գիշերը Բիշքեկ մեկնել նախատեսող ուղևորների (չվերթ՝ SU 1884) մեկնման ժամը անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով բազմիցս հետաձգվել է։

Բացի այդ, Երևան (SU 1994), Աստանա (SU 1956), Դուբայ (SU 536) և Սամարղանդ (SU 1984) մեկնող ուղևորները նույնպես չեն կարողացել դուրս գալ «Շերեմետեւո» օդանավակայանից։ Ալմաթի մեկնող չվերթի (SU 1942) ուղևորները «Օստորոժնո, նովոստի»-ին պատմել են, որ գիշերը նստել են ինքնաթիռ, սակայն այն այդպես էլ չի օդ բարձրացել։ Շուտով նրանց խնդրել են վերադառնալ տերմինալ, որտեղ երկար ժամանակ պահել են տարանցիկ/բուֆերային գոտում։ Այդ պահից ի վեր նրանց մեկնման ժամը չորս անգամ փոփոխվել է։

«Մարդիկ ուժասպառ են եղել. նստատեղերը չեն բավականացնում, ուստի նրանք ստիպված են նստել (ոմանք նույնիսկ քնում են) անմիջապես հատակին (նրանց թվում շատ երեխաներ կան)», — հայտնել են ականատեսները։

Leave a comment