Էնդրյու Թեյք․ «Հայաստանի հանքարդյունաբերության ապագան շատ պայծառ է»

«Beacon Events» ընկերության հանքարդյունաբերության ուղղության տնօրեն Էնդրյու Թեյքի գնահատմամբ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագան շատ պայծառ է։ Նրա խոսքով՝ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը հետզհետե կավելանա։

«Այն, ինչ տեսանք վերջին մի քանի օրերի ընթացքում, վկայում է հանքարդյունաբերությունը զարգացնելու հայ ժողովրդի անկեղծ ձգտման մասին»,- այսօր ՀՀ հանքարդյունաբերական երրորդ ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց «Beacon Events» ընկերության հանքարդյունաբերության ուղղության տնօրենը։

Նրա խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե հանքարդյունաբերական ծրագրերին հաջողվում է շահել տեղի բնակչության և համայնքների վստահությունը, ապա այդ նախագծերը հաջողությամբ են իրականացվում։

«Եթե Հայաստանն ընթանա այս ուղով, նրան հաջողություն է սպասվում»,- հավելեց նա։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment