Բժիշկ Անդրեյ Կոնդրախինը բացատրել է, որ բուրավետ մոմերի արտադրության մեջ օգտագործվող պարաֆինը այրվելիս արտազատում է քաղցկեղածին նյութեր, և որ այդ նյութերի պարբերական շնչումը կարող է հանգեցնել քաղցկեղի։ Նա նշել է, որ այրման արգասիքների թունավորությունը զգալիորեն աճում է փակ և վատ օդափոխվող սենյակներում։
«Աբզաց» հրատարակությանը տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ քիմիական միացությունների բարձր կոնցենտրացիան կարող է աստիճանաբար թունավորել օրգանիզմը՝ ժամանակի ընթացքում հանգեցնելով ծանր ալերգիաների կամ առողջական համակարգային խնդիրների։ «Բուրավետ մոմերը սովորաբար պատրաստվում են պարաֆինից։ Դրանց այրման արդյունքում առաջանում են նյութեր, որոնք կարող են նպաստել քաղցկեղի զարգացմանը», — ասել է նա։
«Դրանք կարող են արտազատել քաղցկեղածին նյութեր, այսինքն՝ կարող են քաղցկեղ առաջացնել։ Եթե պարաֆինի այրման ընթացքում դուք անընդհատ գտնվում եք այդ «ամպի» ազդեցության տակ, ապա փաստացի թունավորում եք ձեր օրգանիզմը», — նշել է փորձագետը։ Կոնդրախինը հավելել է, որ ուժեղ սինթետիկ բույրերն ու հավելանյութերը կարող են բրոնխոսպազմ կամ նույնիսկ անաֆիլակտիկ շոկ առաջացնել ալերգիաների նկատմամբ հակում ունեցող մարդկանց մոտ։
Նա խորհուրդ է տվել նման մոմերն օգտագործել միայն կարճ ժամանակով (նմանեցնելով դա ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրայի) և ընդգծել է դրանից հետո սենյակը օդափոխելու կարևորությունը։