Անտառային հրդեհներ Կալիֆոռնիայում. կրակը մոտենում է Նիքսոնի պատմական վիլլային

Բաժանորդագրվել

Մոտ 16 հազար բնակիչ հրահանգ է ստացել տարհանվել նահանգի վտանգավոր շրջաններից։

Հարավային Կալիֆոռնիայի անտառային հրդեհները սպառնում են Սան Կլեմենտեում գտնվող՝ ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի նստավայրին, որտեղ 1973 թվականին նա և ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևը համաձայնագիր ստորագրեցին միջուկային պատերազմը կանխելու մասին:

Ինչպես գրում է «Mash» տելեգրամյան ալիքը, կրակը հասել է էլիտար բնակելի թաղամասերին։ Ավելին, Սան Կլեմենտեում և հարևան Սան Խուան Կապիստրանոյում արդեն ոչնչացվել է առնվազն 6 տուն: Մալիբուում վտանգի տակ է գտնվում ավելի քան 7 հազար առանձնատուն, այդ թվում՝ ռեփեր Ջեյ Զիի և երգչուհի Բեյոնսեի տները։

Մոտ 16 հազար բնակիչ հրահանգ է ստացել տարհանվել այդ շրջաններից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 180 հազար բնակիչ:

Leave a comment