ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել. ի՞նչ է հայտնի

MediaHub-ը տեղեկացավ, որ այսօր ձերբակալվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչը:

Հակակոռուպցիոն կոմիտեից MediaHub-ին հայտնեցին. 

«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»:

Leave a comment