Հայաստանն ու Թուրքիան քննարկել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըի հետ


ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըի հետ, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարությունը։


Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել սանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների փոխադրման և տարանցման հետ կապված ընթացակարգերին։ 


Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։


 

Leave a comment