Սեփականության խլում, հափշտակում, մեծ հաշվով՝ կամայականություն և ապօրինություն․ «Փաստ»

Փաշինյանի կառավարությունն, ինչպես հայտնի է, ԱԺ ընտրություններից հետո էլ ավելի մեծ թափ է հաղորդել մասնավոր սեփականության դեմ պայքարին, ունեցվածքի խլմանը, որ տարակերպ դրսևորումներ է ստացել, այդ թվում՝ ամբողջական հիմնարկություններ, ձեռնարկություններ, տնտեսվարող կազմակերպություններ կապարակնքելը:

Իսկ նախօրեին արդեն կառավարությունը կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ «ՀՀ Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնեմասերի նկատմամբ ՀՀ-ի սեփականությունը գրանցելու մասին», այսինքն՝ այն «գերակա շահ» ճանաչելու մասին:

Փաշինյանն իրեն բնորոշ ոճով ու ոգով կրկին սկսեց ճառել «թալանածը վերադարձնելու», «քյաբաբ առ քյաբաբ հետ բերելու» մասին: Բայց ի՞նչ «թալանի» ու, առավել ևս, այն վերադարձնելու մասին կարող է այստեղ խոսք լինել ընդհանրապես:

Եթե խոսենք կոնկրետ «Հայաստանի էլեկտրացանցերի» մասին, ապա փաստերն ու իրողություններն այնքան հանրահայտ են, որ նույնիսկ անհարմար է դրանց մասին ևս մեկ անգամ հիշեցնել: Այդուհանդերձ՝ ի՞նչ է եղել. Սամվել Կարապետյանը եկել, համաձայնել է ստանձնել ծանր վիճակում գտնվող ընկերության կառավարումը, այն ոտքի է կանգնեցրել, ապահովել է երկրի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքի կենսունակությունն ու բնականոն կենսագործունեությունը: Դա թալա՞ն է: Ներդրումներ անելը թալա՞ն է: Ո՞վ է ումից ինչ թալանել:

Իսկ այն, ինչ անում է ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամենամեղմ բառերով էլ բնորոշելու դեպքում սեփականության խլում է, հափշտակում, մեծ հաշվով՝ կամայականություն և ապօրինություն, որքան էլ նրանք փորձում են ինչ-ուր փաթեթավորում հաղորդել իրենց անիրավ քայլերին՝ դրանք քարոզչական առումով որակելով «թալանի վերադարձ»: Ու խոսքը միայն ՀԷՑ-ին չի վերաբերում: Նույնը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններին, այլ բիզնեսներին: Այդ ամենը քաղաքական դրդապատճառներով պարզապես ապօրինաբար խլվում է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment