Գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների վրա խոցվել է ուկրաինական 610 անօդաչու թռչող սարք, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ժիտոմիրում հարված է հասցվել էլեկտրական ենթակայանի, որն էլեկտրաէներգիա է մատակարարում պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններին։
Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել մետալուրգիական գործարաններին, տրանսֆորմատորներ արտադրող ձեռնարկությանը և էներգետիկ ենթակառուցվածքներին Կրիվոյ Ռոգում, Զապորոժիեում և Ժիտոմիրում։ Ռուսական բանակը հարվածել է «Զապորոժտրրանսֆորմատոր» ձեռնարկությանը, որն արտադրում է յուղային հզոր տրանսֆորմատորներ և գործում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո։
Կրիվոյ Ռոգում հարվածել են մետալուրգիական գործարանի, որը մատակարարումներ է իրականացնում Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի համար։
Զապորոժիեում հարված է հասցվել «Զապորոժստալ» մետալուրգիական գործարանին, որը Ռինատ Ախմետովի ընկերությունների խմբի մաս է կազմում։