Ամերիաբանկը երրորդ տարին անընդմեջ ՀՀ հանքարդյունաբերության ֆորումի գլխավոր հովանավորներից մեկն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանքարդյունաբերության 3-րդ ֆորումի մասնակից Ամերիաբանկի կորպորատիվ և ներդրումային բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանը։
«Մեզ համար կարևոր է այս ֆորումին մասնակցությունը, քանի որ, լինելով ՀՀ տնտեսության խոշորագույն ֆինանսավորողը, Ամերիաբանկը մեծ կարևորություն է տալիս հանքարդյունաբերության ոլորտին։ Հանքարդյունաբերությունը մեր բանկի ֆինանսավորման առաջնահերթ ուղղություններից է։
Ուրախ ենք, որ այստեղ ենք և կարող ենք մեր ներդրումն ունենալ ոչ միայն ֆինանսական առումով, այլև ֆորումին փոխանցել մեր գիտելիքները։ Այս տարվա ֆորումը ռեսուրսներից դեպի հնարավորություններ անցման մասին է։ Կարծում եմ՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը զարգանում է ճիշտ ուղղությամբ։ Ռեսուրսներից անցնում ենք նոր հնարավորությունների, ինչը նպաստում է ոլորտի արդյունավետության բարձրացմանը և մեր երկրի ընդերքի ավելի արդյունավետ օգտագործմանը»,- ասաց Սահակյանը։
Ամերիաբանկի ներկայացուցիչ Էդուարդ Առաքելյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ հազարավոր աշխատատեղերի ստեղծումն ու հարյուրավոր բիզնեսների զարգացումը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: