4 երեխա և 1 մեծահասակ բուժօգնություն են ստացել «Երևան ուելնես» մարզաառողջարանային համալիրի (նախկինում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ուելնես») լողավազանում քլորի մեծ չափաբաժնի պատճառով, Sputnik Armenia –ին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։
«Բուժօգնություն է ցուցաբերվել հինգ անձի, որոնցից 4-ը երեխաներ են, իսկ 1-ը` մեծահասակ (նա ազգությամբ հնդիկ է, աշխատակիցներից մեկն է)։ Անվտանգության նկատառումներից ելնելով` դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ ու անձանց տրամադրվել է լրացուցիչ թթվածին` ապահովության համար»,– ասաց Ազարյանը։
Երեխաները գանգատվել են քլորի ընդգծված հոտից, կոկորդում քերոցի զգացողությունից։ Համալիրի աշխատակցի մոտ արձանագրվել է աչքերի թեթև մրմռոց, հազ, թուլություն, փսխում, ինչպես նաև օդի անբավարարության զգացում և գլխապտույտ: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: