https://arm.sputniknews.ru/20261016/hetadzgum-chi-lini-nakharary-2027-tvakanic-plastik-tvoprakneri-ev-spasqi-argelqi-masin-108230751.html
Հետաձգում չի լինի. նախարարը՝ 2027 թվականից պլաստիկ տոպրակների և սպասքի արգելքի մասին
Հետաձգում չի լինի. նախարարը՝ 2027 թվականից պլաստիկ տոպրակների և սպասքի արգելքի մասին
Sputnik Արմենիա
Բացառություն կարվի միայն փաթեթավորված ապրանքների (շաքարավազ, ալյուր և այլն), աղբի տոպրակների, ինչպես նաև կափարիչով պլաստիկ շշերի համար: 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T21:55+0400
2026-10-16T21:55+0400
2026-10-16T21:55+0400
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
պոլիէթիլենային տոպրակ
հայաստան
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/1e/37045154_0:83:1600:983_1920x0_80_0_0_0b1d4c8e901bf2b5825deaafa15e1851.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում պլաստիկ տոպրակների և սպասքի արգելքի մասին օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից՝ առանց հետաձգումների: Այս մասին Երևանում ընթացող COP17-ի շրջանակում լրագրողներին ասել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:Մաթևոսյանը հիշեցրել է, որ տարիներ շարունակ հանրապետությունում խոսվում էր միանգամյա օգտագործման պլաստիկի արգելքի մասին: Սկզբում ընդունվել էր միջանկյալ որոշում՝ առնվազն 50 միկրոն հաստությամբ տոպրակներ կիրառելու վերաբերյալ, սակայն փորձը ցույց տվեց, որ դա բավարար չէ: Արդյունքում որոշվել է ամբողջությամբ արգելել պլաստիկ տոպրակներն ու սպասքը:Մաթևոսյանի խոսքով՝ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ մասնավոր հատվածը կատարել է աշխատանքի իր մասը և պատրաստ է նոր կանոններին:Հիշեցնենք, որ ընդունված օրենքի համաձայն կարգելվի խանութներում պլաստիկ տոպրակների ու սպասքի վաճառքը և հանրային սննդի կետերում դրանց տրամադրումը: Բացառություն կարվի միայն փաթեթավորված ապրանքների (շաքարավազ, ալյուր և այլն), աղբի տոպրակների, ինչպես նաև կափարիչով պլաստիկ շշերի համար:Առաջին անգամ խախտելու դեպքում կկիրառվի նախազգուշացում, իսկ կրկնվելու պարագայում կսահմանվի տուգանք՝ 100-ից մինչև 150 հազար դրամի չափով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/1e/37045154_90:0:1510:1065_1920x0_80_0_0_bd940d5d8ea39092442942dd298ba39c.jpg.webp
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), պոլիէթիլենային տոպրակ, հայաստան, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), պոլիէթիլենային տոպրակ, հայաստան, մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
Բացառություն կարվի միայն փաթեթավորված ապրանքների (շաքարավազ, ալյուր և այլն), աղբի տոպրակների, ինչպես նաև կափարիչով պլաստիկ շշերի համար:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում պլաստիկ տոպրակների և սպասքի արգելքի մասին օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից՝ առանց հետաձգումների: Այս մասին Երևանում ընթացող COP17-ի շրջանակում լրագրողներին ասել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Մաթևոսյանը հիշեցրել է, որ տարիներ շարունակ հանրապետությունում խոսվում էր միանգամյա օգտագործման պլաստիկի արգելքի մասին: Սկզբում ընդունվել էր միջանկյալ որոշում՝ առնվազն 50 միկրոն հաստությամբ տոպրակներ կիրառելու վերաբերյալ, սակայն փորձը ցույց տվեց, որ դա բավարար չէ: Արդյունքում որոշվել է ամբողջությամբ արգելել պլաստիկ տոպրակներն ու սպասքը:
«Մենք էկոնոմիկայի նախարարության հետ միասին մասնավոր ընկերությունների համար բազմիցս իրազեկման ակցիաներ ենք անցկացրել, տեղեկացրել ենք պլաստիկի հնարավոր այլընտրանքների մասին», հայտարարել է նախարարը:
Մաթևոսյանի խոսքով՝ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ մասնավոր հատվածը կատարել է աշխատանքի իր մասը և պատրաստ է նոր կանոններին:
Հիշեցնենք, որ ընդունված օրենքի համաձայն կարգելվի խանութներում պլաստիկ տոպրակների ու սպասքի վաճառքը և հանրային սննդի կետերում դրանց տրամադրումը: Բացառություն կարվի միայն փաթեթավորված ապրանքների (շաքարավազ, ալյուր և այլն), աղբի տոպրակների, ինչպես նաև կափարիչով պլաստիկ շշերի համար:
Առաջին անգամ խախտելու դեպքում կկիրառվի նախազգուշացում, իսկ կրկնվելու պարագայում կսահմանվի տուգանք՝ 100-ից մինչև 150 հազար դրամի չափով։