«Երևան Վելնես»-ում ջրում քլորի բարձր պարունակության պատճառով երեխաների ինքնազգացողությունը վատացել է

«Ջրի մեջ քլորի չափաբաժինը շատ է եղել, երեխաների ինքնազգացողությունը մի պահ վատացել է, շտապօգնություն ենք կանչել, որ առաջին բուժօգնություն ցույց տան։ Բայց անգամ դրա կարիքը չկար, բոլորը լավ են, իրենց լավ են զգում, ոչ ոք չի հոսպիտալացվել»,- լրատվամիջոցներին հայտնել են «Երևան Վելնես» մարզաառողջարարական համալիրից:

Հիշեցնենք՝ այսօր, տեղեկություններ էր տարածվել, որ շտապօգնության մեքենա է ժամանել «Երևան Վելնես» մարզական համալիր, որտեղ լողավազանում լողացող երեխաների ինքնազգացողությունը վատացել էր։ Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի էր ունեցել երեխաների լողի խմբակային դասի ժամանակ։

Leave a comment